
Քիչ անց խորհրդարանում տեղի է ունենալու Սահմանադրական դատարանի դատավորի ընտրություն: Թեկնածուն Վահե Գրիգորյանն է, որն «Իմ քայլը» խմբակցության ցանկալի թեկնածուն է: Խմբակցության պատգամավորները կողմ են քվեարկելու: ArmLur.am-ը տեղեկացավ, որ ԲՀԿ-ն ազատ է թողել քվեարկությունը, իսկ «Լուսավոր Հայաստանը» կքվեարկի դեմ: