«Ոչ մեկ չի կարող որևիցե բան ասել իմ կարծիքի հետ կապված». Վարդան Ղուկասյանը դեռ հիվանդ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը հայտարարել էր, որ կողմ է Ռոբերտ Քոչարյանի ազատությանը. «Ազատություն Ռոբերտ Քոչարյանին»,- նշել էր պատգամավորը։ Ինչպես հայտնի է` ԲՀԿ-ն ձեռնպահ է մնացել Քոչարյանի կալանքի և ազատության վերաբերյալ արտահայտվելուց:

Մինչդեռ Վարդան Ղուկասյանն այսօր Ազգային ժողովի հերթական նիստին չի ներկայացել: ArmLur.am-ը կապ հաստատեց ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Ղուկասյանի հետ. «Ինձ լավ չեմ զգում հիվանդ եմ, ջերմություն ունեմ, դա է եղել պատճառը»:

Հարցին ՝ հնարավո՞ր է իր բացակայությունը կապված լինի վերջերս Ռոբերտ Քոչարյանի մասին արած հայտարարության հետ, վերջինս նշեց, պատասխանեց. «Չէ,  ես խնդիր չունեմ: Ես «Ծառուկյան» դաշինքի մեջ եմ, մեր ընկերներին հարգում եմ, մենք միասին ենք, իսկ ինչ մնում է Քոչարյանի մասին իմ ասածներին, ապա դա իմ կարծիքն է, և ոչ մեկը չի կարող որևիցե բան ասել դրա հետ կապված: Նորից եմ ասում` ես հարգում եմ: Մյուսներն էլ իմ թիմից են, ես իմ թիմի հետ եմ»:

Լիդա Եղիազարյան




Լրահոս