2016թ. ապրիլի 2-ին ղարաբաղաադրբեջանական շփման գծում, Մարտակերտի դիրքերում ռազմական գործողությունների հետեւանքով ժամկետային զինծառայող, վարորդ Հայկ Թորոսյանը ստացել է գլխուղեղի վնասվածք, որի հետեւանքով մարմնի ձախ կողմը թուլացել է: Վերջինիս Հայոց բանակում հասցրել էր ծառայել ընդամենը 80 օր:
Նշենք, որ Հայկն ունի երկրորդ կարգի հաշմանդամություն, ստանում է 71 հազար ՀՀ դրամ թոշակ և Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից՝ 26.000 ՀՀ դրամ: «ժողովուրդ» օրաթերթն այս և այլ հարցերի շուրջ զրուցել է Քառօրյա պատերազմի մասնակից Հայկ Թորոսյանի հետ :
– Ինչպե ՞ս իմացաք, որ պատերազմ է սկսվել: Ձեր մտքով առաջինն ի?նչ անցավ :
-Սկզբից լուրջ չէի ընդունում, մենակ մտածում էի իրական, լուրջ պատերազմ չլինի:
-Ի ՞նչ զգացողություններ կային այդ ժամանակ: Ձեր բարձրանալուց հետո ի ՞նչ էր կատարվում դիրքերում:
-Խառը զգացողություններ ու ապրումներ էին մոտս: Ես դիրքեր եմ բարձրացել տագնապով:
-Այդ պահին բավարար քանակությամբ զինամթերք ունեի?ք Ձեր մոտ:
-Ինձ մոտ կար այն քնակությամբ զինամթերք ինչն օրենքով հասնում էր, կա ինչ-որ քանակ, որը հասնում է զինվորին, ու այդ քանակը եղել է իմ մոտ:
-Որքա?ն ժամանակ պահանջվեց, մինչև Ձեզ օգնության հասանելը:
-Անկեղծ ասած ես պատերազմի ամենասկզբից վիրավորվել եմ, օգնություն բան չեմ հիշում, չգիտեմ, երբ ես վիրավորվել եմ ծառայակից ընկերնես հասել ու փրկել են:
-Ի՞նչպես եք իմացել: Իրար մեջ խոսելո ՞վ եք ինչ-որ բաներ իմացել, թե ՞ հրամանատարական անձնակազմը հստակ զգուշացրել է:
-Իրար մեջ խոսելով ենք իմացել, գիտեինք, որ ինչ-որ բան է եղել, բայց , որ քո աչքով տեսնում ես ավելի ստույգ ես պատկերացնում իրավիճակի լրջությունը:
-Երկու տարիների ընթացքում եղե՞լ են այնպիսի պահեր, որ մտածել եք` ամեն ինչ նորից նույն ուժգնությամբ կսկսվի: Ձեր քայլը, ո?րը կլինի:
-Անկեղծ ասա չեմ ցանկանա, որ նորից կրկնվի այն ամենն, ինչի միջով , որ անցել ենք, բայց եթե հանկարծ պատերազմը կրկնվի, եթե ես օգուտ կտամ ինչ-որ տեղ անպայման կգնամ: Ես մտածում եմ, եթե պետք է գնամ ինչ-որ բանով խանգարեմ , ավելի լավ է չգնամ, բայց , եթե իմ ներկայությունը ինչ-որ օգուտ կտա, ուրմեն պետք է ապահովվեմ իմ ներկայությունը:
-Ինչպես հայտնի է, Ազգային ժողովում ստեղծվել է Ապրիլյան պատերազմը հետաքննող հանձնաժողով, Ձեր կարծիքով, արդյո?ք դրա անհրաժեշտությունը կար և ի?նչ նոր բացահայտումներ կարող է անել հանձնաժողովը:
-Ինձ թվում է երկաթը տաք-տաք պետք է ծեծել կամ հակառակը՝ լավ է ուշ քան երբեքի սկզբունքով:
– Այսինքն՝ արդեն ո?ւշ է ինչ-որ բացահայտումներ անելու համար:
-Չգիտեմ, եթե գործեր կան, որ պետք է քննվեն, թող քննվեն, պարզապես չգիտեմ ՝ իմֆորմացիայի ստույգությունը, արդիությունը կպահպանվի, թե ոչ:
Լիդա Եղիազարյան