
Հավանության է արժանացել 239 սուբվենցիոն ծրագիր, ընդհանուր 11,504 մլրդ դրամ արժեքով ՀՀ վարչապետի 2019 թվականի մարտի 19-ի թիվ 278-Ա որոշմամբ հաստատված ՀՀ պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական
հանձնաժողովի կողմից 2019թ․ հունիսի 18-ի դրությամբ կայացած ընդհանուր առմամբ 4 նիստերի արդյունքում հավանության է արժանացել 239 ծրագիր, ընդհանուր 11,504 մլրդ ՀՀ դրամ գումարային արտահայտությամբ։
ՀՀ պետբյուջեից նշված ծրագրերի համաֆինանսավորման չափը կազմում է 6,236 մլրդ ՀՀ դրամ, համայնքների համաֆինանսավորման չափը՝ 5,038 մլրդ ՀՀ դրամ։
Ծրագրային հայտերի ցանկ՝ https://bit.ly/2XRv0VO