Ականատեսներ են եղել Ով է եղել Գեղամ Պետրոսյանի դեմ ցուցմունք տված ենթասպան. ինչ է նա պատմել իրավապահներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, մարտի 1-ի իրադարձություների մասով հարուցված քրեական գործովօրերս կալանավորվել էր ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ, շտաբի պետ Գեղամ Պետրոսյանը: Գրել էինք, որվերջինիս դեմ ցուցմունք է տվել ոստիկանության զորքերի ենթասպաներից մեկը: «Ժողովուրդ» օրաթերթին ենթասպայի ցուցմունքից եւ Գեղամ Պետրոսյանի բանավոր խոսակցությունից որոշ մարամասներ են հատնի դարձել:

ՀՔԾ-ն Մարտի 1-ի գործով Գեղամ Պետրոսյանին մեղադրանք էր առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի առաջին մասով նախատեսված հանցանք կատարելու` հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու համար:

Պետրոսյանի պաշտպան Վաղարշակ Գևորգյանը պատմել էր, որ գործով վկաներից մեկը հայտնել է, որ 2008-ի մարտյան իրադարձությունների ժամանակ ցուցարարը, այսինքն` Զաքար Հովհաննիսյանը, հարձակվել է Գեղամ Պետրոսյանի վրա. «Իբրեւ թե նա փորձել է հարվածել, սա էլ իբրեւ թե կրակել է: Այսինքն` վկան ցուցմունք է տալիս, որ ասում է. «Ես տեսա` ուզում էր խփեր գլխին, արդեն պիտիխփեր գլխին, էդ պահին կա՛մ նա պիտիխփեր, նա մահանար, կա՛մ սա պիտի կրակեր»:

Ըստ պաշտպանի` ասում են` ատրճանակով կրակել է.«Բայց այդպիսի ատրճանակ չկա, հայտնաբերված չի, նաեւ պարկուճը, գնդակը հայտնաբերված է, հայտնաբերվելուց հետո փորձաքննություն չի նշանակվել, բերեն զենքը հայտնաբերեն, բերեն նույնականացում անեն, տեսնեն` էդ զենքից կարող էր կրակել էդ գնդակը, թեոչ,եւ այլ լիքը հարցեր կան»:

Ումինչ պաշտպանական կողմը բողոքարկել է Գեղամ Պետրոսյանի կալանավորման հարցը եւ սպասում է ՀՀ վերաքննիչ դատարանի որոշմանը, «Ժողովուրդ» օրաթերթին վերոնշյալ քրեական գործից մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն` ոստիկանության զորքերի ենթասպան երբ իրցուցմունքում նշել է, որ 2008-ի մարտյան իրադարձությունների ժամանակ ցուցարար Զաքար Հովհաննիսյանը հարձակվել է Գեղամ Պետրոսյանի վրա ու փորձել է հարվածել, իսկ Գեղամ Պետրոսյանը կրակել է, այդ ամենին ականատեսներ են եղել: Մասնավորապես, ըստ մեզ հասած լուրերի` ոստիկանության զորքերի ենթասպան իրցուցմունքում գրել է, որ այդ տեսարանին ականատես է եղել ոստիկանության զորքերի սպայական կազմը, եւ,ըստ էության,ՀՔԾքննիչինկոնկրետ անուններ է տվել:

Դատելով իրավիճակից`ՀՔԾ-ն ոստիկանության զորքերի պաշտոնատար անձանց կհրավիրի հարցաքննության, եւ դեռ ավելին` մեզ հասած լուրերիհամաձայն` առաջիկայում այլ ձերբակալություններ էլ կլինեն: Ի դեպ, հունիսի 10-ին ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, անդրադառանալով լրագրողների այն հարցին, թե տեսադաշտում կան կասկածյալներ, նշել էր. «Թույլտվեք այդ հարցին չպատասխանել»:

Ի դեպ, ՀՔԾպետը, նաեւ անդրադառնալով այն հարցին, թե Գեղամ Պետրոսյանն ընդունել է, որհենցինքն է կրակել ու սպանել Զաքար Հովհաննիսյանին, պատասխանել էր. «Գեղամ Պետրոսյանը ցուցմունքներչի տալիս»:

Չնայած նրան, որ Գեղամ Պետրոսյանը ցուցմունքչիտվել, սակայն, մեզ հասած լուրերի համաձայն, անդրադառնալով ոստիկանության զորքերի ենթասպայի կողմիցիր դեմ տված ցուցմունքներին` բանավոր կերպով հայտնել է, որ ենթասպային չի ճանաչում, քանի որիր զորքում մոտ 1500 հոգի են եղել, եւ ինքը դժվար այդքանին հիշի: Սակայն երբ նրան ասել են ենթասպայի անուն-ազգանունը, վերջինս ասել է, որ անձամբ չի ճանաչում նրան եւ որեւէ խնդիր նրան հետչէր կարող ոնենալ նախկինում, քանի որ ենթասպան ընդամենը մոտ երկու տարի է, ինչ ընդգրկված է եղել ոստիկանության զորքերի կազմում:

Ասել է թե` Գեղամ Պետրոսյանի դեմ ցուցմունք տված ենթասպան ընդամենը 2 տարի էր,ինչ աշխատում էր ոստիկանության զորքերում: Ավելին` մեզ հայտնի դարձավ, որ ենթասպան մարտյան իրադարձություններից հետո դուրս է եկել համակարգից:

Հավելենք, որ Գեղամ Պետրոսյանը եւ ոստիկանության ենթասպան դեռեւս չեն առերեսվել քրեական գործինյութերով, մասնավորապես` Զաքար Հովհաննիսյանի սպանության գործով. առայժմ միայն հարցաքննվել է ոստիկանության զորքերի ենթասպան:

Հ․Գ․«Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն` Գեղամ Պետրոսյանի դեմ ցուցմունք տված անձը եղել է ոստիկանության զորքերի ենթասպա Ալեքսանդր Ազարյանը, ով ընդամենը 2 տարի է աշխատել ոստիկանության զորքերում, որից հետո տեղափոխվել է ոստիկանության այլ ստորաբաժանում, իսկ ներկայումս, ըստ լուրերի, համակարգում չի աշխատում»:

Քնար Մանուկյան




Լրահոս