ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՅԴ-ն գործի է անցել. նոր զարգացումներ կլինեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին պաշտոնապես հայտարարություն տարածվեց, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հանդիպում է ունեցել ՀՅԴ Գերագույն մարմնի անդամների հետ: Տարակուսելի էր, որ երբեմնի «թշնամիներ» ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն որոշել են հանդիպել: Ինչո՞ւ. որովհետեւ ՀՀԿ-ԲՀԿ հակամարտության ժամանակներում ՀՅԴ-ն կտրուկ պահանջ էր դրել Գագիկ Ծառուկյանին քաղաքականությունից հեռացնելու: Գաղտնիք չէ նաեւ, որ ՀՅԴ-ն նպատակ ունի ստվերային կառավորություն ստեղծել ու, կարծես թե, արդեն սկսել է քաղաքական ուժերի հետ հանդիպումներ ունենալ:

Երեկ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ պետք չէ այդքան բուռն ընդունել նշված ուժերի հետ հանդիպումը և զարմանալի որակեց, որ    բոլորը սեւեռվել են ՀՅԴ-ԲՀԿ հանդիպման վրա` մոռանալով մի շատ պարզ իրողություն. ԲՀԿ-ն միշտ հայտարարել է, որ բաց է թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական ուժերի հետ կոնտակտի մեջ լինել, քննարկումներ ունենալ, որովհետեւ, ի վերջո, հենց այդ լայնածավալ քննարկումներն են բերում որոշակի տեսլականների։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ՀՅԴ-ն մտադիր է առաջիկայում կրկին հանդիպում-քննարկումներ կազմակերպել: Ընդ որում, նրանք հանդիպելու են ոչ միայն Ազգային ժողովում ներկայացված, այլեւ արտախորհրդարանական ուժերի հետ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, առաջիկայում հանդիպումներ են նախատեսվում «Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն» կուսակցությունների հետ: Նշենք, որ ՀՅԴ-ն այդ քննարկումների միջոցով ցանկանում է ծանոթանալ ներքաղաքական տարբեր զարգացումների վերաբերյալ քաղաքական ուժերի մոտեցումներին:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Սոնա Գրիգորյան, Ջոն Գարբուզյան




Լրահոս