ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որ պատգամավորներն են հաճախ բացակայում հանձնաժողովների նիստերից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` հանձնաժողովների եւ լիագումար նիստերից բացակայությունների դեպքում պատգամավորների աշխատավարձերից պահումներ են արվում: Եվ յուրաքանչյուր ամսվա վերջում հանձնաժողովների նախագահները գրություն են ուղարկում խորհրդարանի ղեկավարին` պատգամավորների բացակայությունների վերաբերյալ: Օրինակ, առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը մայիս ամսին երեք նիստ է անցկացրել եւ հանձնաժողովի 12 անդամներից միայն Լուսինե Բադալյանն է մեկ անգամ բացակայել մեկ նիստից եւ այն էլ հարգելի. այդ դեպքում պահումներ չեն կատարվում:

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կարծես թե ամենապարտաճանաչներից է եւ պատգամավորները չեն բացակայել ոչ ապրիլ ամսվա, ոչ էլ մայիս ամսվա նիստերից: Պատգամավորների բացակայությունների մասին գրություն ներկայացրել է նաեւ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերով մշտական հանձնաժողովը, սակայն մայիս ամսվա տվյալներով, այս հանձնաժողովի անդամները եւս պարտաճանաչ են գտնվել եւ չեն բացակայել նիստերից: Մյուս հանձնաժողովների կողմից ներկայացված գրությունների մասին տեղեկություններ ԱԺ պաշտոնական կայքում դեռեւս տեղադրված չէ:




Լրահոս