«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ 99 կողմ, 22 դեմ ձայների հարաբերակցությամբ Վահե Գրիգորյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի դատավոր: Քանի որ 88 հոգուց բաղկացած «Իմ քայլը» խմբակցությունից բացականեր կային, ապա ԲՀԿ ու ԼՀԿ խմբակցություններից, չնայած քննադատությանը, գոնե 11-ից ավելի պատգամավոր կողմ է քվեարկել Գրիգորյանի թեկնածությանը:
Երեկ բավականին պասիվ էին «Իմ քայլը» խմբակցության անդամները: Օրինակ` ընդամենը 9 պատգամավոր էր գրանցվել թեկնածուին հարց ուղղելու համար այն դեպքում, երբ նախորդ թեկնածուներին 19 պատգամավոր էր հարց ուղղել, որոնց մեծամասնությունը եղել է «Իմ քայլ»-ից, իսկ երեկ միայն 4-ն էին:
«Ժողովուրդ» օրաթերթի հարցին՝ արդյոք այս պատկերը վկայում էր, որ արդյունքը կանխորոշված էր, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը պատասխանեց. «7-րդ գումարման ԱԺ-ում ոչ մի բան ի սկզբանե որոշված չի: Բայց «Իմ քայլը» ֆրակցիայում դրական վերաբերմունք կա նրա թեկնածության շուրջ, այնպես որ, թաքցնելու բան չկա»:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: