«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Տաշիրի» սեփականատեր Սամվել Կարապետյանը, որն արդեն մի քանի օր է՝ Հայաստանում է եւ հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ, Հայաստան է եկել նեղ անձնական առաքելությամբ. օրերս տեղի կունենա նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի թոռնիկի` կրտսեր Կարեն Կարապետյանի մկրտությունը։
Սամվել Կարապետյանը Կարապետյանի որդու` Տիգրանի քավորն է: Միջոցառումը լինելու է ընտանեկան, չնայած խնդիրը մեծ նրբություն ունի, որովհետեւ Սամվել Կարապետյանը նաեւ Սամվել Ալեքսանյանի, Գագիկ Բեգլարյանի քավորն է, այնուհանդերձ, մեր աղբյուրն ասաց` փորձել են նեղ «կռուգով» կատարել մեկամյա Կարենչիկի մկրտությունը: Ի դեպ, մեր աղբյուրների փոխանցմամբ, Սամվել Կարապետյանը կհանդիպի նաեւ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: