«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուրի համայնքապետարանում միջադեպ է եղել: Մասնավորապես, բնակիչներից մեկն այն աստիճան է զայրացած եղել գյուղապետի վրա, որ ներխուժել է համայնքապետարան եւ բռունցքով հարվածել է գյուղապետ Տարոն Քոչարյանին:
Այսպիսով «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ իրավապահները Մերուժան Սիմոնյանին մեղադրանք են առաջադրել, որ նա գնացել է Կարճաղբյուր համայնքի համայնքապետարան` համայնքապետ Տարոն Քոչարյանի հետ նախկինում ունեցած լարված փոխհարաբերությունների, ինչպես նաեւ նրա կողմից իր որդուն փաստացի բնակության վայրի վերաբերյալ տեղեկանք չտալու հարցի շուրջ զրուցելու գյուղապետ Քոչարյանի հետ, սակայն զրույցն այդքան էլ լավ չի ընթացել Մերուժան Սիմոնյանի եւ Տարոն Քոչարյանի միջեւ, որից հետո Սիմոնյանը մեկ անգամ բռունցքով հարվածել է Տարոն Քոչարյանի աչքի շրջանին, նրան պատճառել ֆիզիկական ցավ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Մերուժան Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել ծեծի հատկանիշներով եւ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: