«Ժամանակ» թերթը գրում է. «Անցած տարի հոկտեմբերի 19-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը մեծ աղմուկով կաշառք պահանջելու եւ ստանալու գործով բերման ենթարկեց Սեւանի հարկայինի պետ Սուրեն Էլոյանին, նրա տեղակալին ու մի տեսուչի: Կաշառքի աղմկոտ գործից ամիսներ անց կաշառք վերցնողները ազատության մեջ են, իսկ կաշառքի մասին հաղորդում ներկայացրած տնտեսվարողի դեմ հարկայինը իրական տեռոր է սկսել:
Մասնավորապես՝ օրերս ընկերությունը տուգանվել է մեկ տարում արդեն երրորդ անգամ, ՀԴՄ-ի պատրվակով: Բացի տուգանքը, ընկերությունը փակ կլինի 10 օր։
Հարկայինի այս գործելաոճը, ըստ էության, ուղիղ մեսիջ է հարկատուներին, որ չհամարձակվեն կաշառքի մասին հաղորդում տալ, դեմ դուրս գալ իրենց:
Դրա փոխարեն, պետք է շարունակել գործել հին Հայաստանի կանոններով՝ ամսական մուծվել հարկայինին եւ հանգիստ աշխատել: Այլ կերպ ասած՝ հարկայինի դեմ «գործ տալ» եւ դա մարսել՝ հնարավոր չէ»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: