Այսօր լրագրողների հետ զրույցում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը կրկին անդրադարձավ իրեն Քննչական կոմիտե հարցաքննության կանչելու հանգամանքին։ Նա նշեց, թե շատերն են իր նման որակում տվել Աբովյանի դեպքերին և կրկնեց, եթե չբացահյտվի, ուրեմն շոու է։
Հիշեցնենք, որ Աբովյանի քաղաքապետի ընտրություններից երկու օր առաջ արել էին Աբովյանի քաղաքապետի ՔՊ թեկնածու Գրիգոր Գուլյանի ենթաշտաբերից մեկի պետի ավտոմեքենան։ Դրանից հետո Ծառուկյանն ասել էր, թե գործը շինծու է, որի համար էլ նրան հարցաքննության են կանչում՝ վկայի կարգավիճակով։
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: