ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ովքեր օգնեցին Վահե Գրիգորյանին ընտրվել դատավոր․ իշխանությունը ՍԴ ուղարկեց իր «մարդուն»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ 99 կողմ, 22 դեմ ձայների հարաբերակցությամբ Վահե Գրիգորյանը վերջապես ընտրվեց Սահմանադրական դատարանի դատավոր: Այդ պաշտոնում Գրիգորյանի թեկնածությունն առաջադրել էր նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր պաշտոնում վերջին թեկնածուի՝ Արթուր Վաղարշյանի չընտրվելուց մեկ օր անց: Ընդ որում, Վահե Գրիգորյանին նախագահ Սարգսյանը երկրորդ անգամ էր առաջադրում. առաջինն անցած տարի էր՝ հեղափոխությունից հետո, որը տապալեց Ազգային ժողովում մեծամասնություն ունեցող Հանրապետական խմբակցությունը,իսկ արդեն յոթերորդ գումարման խորհրդարանում էլ ամենամեծ «Իմ քայլը» խմբակցությունը երկու անգամ տապալեց ՍԴ դատավորի ընտրությունները (մեկ անգամ` Արթուր Վաղարշյանի, մյուս անգամ` Գոռ Հովհաննիսյանի)` Վահե Գրիգորյանին այդ պաշտոնում տեսնելու ակնկալիքով:

Եվ, ահա, երեկվա արդյունքը թերեւս կանխորոշված էր, սակայն ամեն դեպքում, դեմ ձայները եւս շատ չէին, եթե հաշվի առնենք, որ խորհրդարանում ընդդիմության ներկայացուցիչները 44-ն են, սակայն Վահե Գրիգորյանի դեմ ձայները միայն 22-ն էին: Եվ հաշվի առնելով այն հանգամանքը, որ 88 հոգուց բաղկացած «Իմ քայլը» խմբակցությունից երեկ նաեւ բացականեր կային, ապա ստացվում է, որ ազատ քվեարկության մասին հայտարարած ընդդիմադիր «Բարգավաճ  Հայաստանից» ու «Լուսավոր Հայաստանից», չնայած քննադատությանը, գոնե 11-ից ավելի պատգամավոր եւսկողմ էր քվեարկել նրա թեկնածությանը:

Ընդդիմադիր ուժերից ամենաշատ քննադատությունը հնչեցրեցթերեւս ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը: «Շատ անհաջող սրամտություն արեցիք, հարգելի՛ պարոն Գրիգորյան: Ի՞նչ ա նշանակում՝ գործող Սահմանադրությունը բռնաբարության արդյունքում ծնված երեխա է: Ես հիմա չեմ ուզում Ձեզ հարցնեմ՝ բռնաբարողն ով ա եղել, բռնաբարվողը՝ ով: Բայց եթե այդ այսպես է, բա ինչո՞ւ եք այդ բռնաբարված ծնունդի արդյունք հանդիսացող երեխայի ուսերին․․․ ուզում եք էդ ուսերով հանգրվանել Սահմանադրական դատարանում»,- նշեց Պետրոսյանը:

Երեկ վերջինս Վահե Գրիգորյանից հետարքրվեց նաեւ դատարանները արգելափակելու հայտնի ակցիայի մասին, սակայն Գրիգորյանն ԱԺ ամբիոնից չպատասխանեց այդ հարցին:

Դրանից մեկ օր առաջ այդ թեմային Վահե Գրիգորյանն անդրադարձել էր «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում: Մասնավորապես, նա չդատապարտեց այդ ակցիան եւ նորմալ համարեց դատարանների ելքերն ու մուտքերն արգելափակելը հեռավարության վրա: «Հավաքները նորմալ են որոշակի հեռավորության վրա, եւ այդ հեռավորությունը սահմանված է», – նշել էր նա: Սակայն նրա պատասխանն անսպասելի է այն առումով, որ անգամ ՄԻԵԴ-ի նախադեպային որոշումներով սահմանված է, թե ինչ է հավաքը, եւ որ դեպքում են դրանք լինում: Մասնավորապես, սահմանված է. «Հավաքի ազատությունը կայանում է նրանում, որ ցանկացած քաղաքացի կարող է արտահայտել իր կարծիքը, հակասությունը կամ վիճարկել իշխանության ցանկացած որոշում»:

Այսինքն` ստացվում է, որ հավաքների էությունը կայանում է նրանում, որ ցանկացած քաղաքացի կարող է արտահայտել իր միտքը եւ դեմ գնալ իշխանությունների կայացրած որոշմանը: Եվ չնայած այս սահմանմանը` իրավաբան Վահե Գրիգորյանը մեզ հետ զրույցում ընդգծեց, թե այդ հավաքն իրականացնողները եւս քաղաքացիներ են եղել:

«Այնտեղ հավաքվածերը եւս քաղաքացիներ էին եւ իրենց կարծիքն էին արտահայտում: Հեռավորության պահպանման դեպքում որեւէ խնդիր չկա», – հավելեց նա:

Առհասարակ, երեկ դահլիճում շատ էին նաեւ ծափողջյունները, սակայն հետաքրքիր է, որնույն Գեւորգ Պետրոսյանը, ովոչ միայն երեկ, այլ նաեւ մյուսօրերինսուր քննադատության էր ենթարկել Վահե Գրիգորյանին, նրա պնդումները եւ հայտարարությունները, դատավորի քվեարկությանը չմասնակցեց: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Գեւորգ Պետրոսյանն,ըստ էության, անիմաստ համարեց իր մասնակցելը քվեարկությանը` ասելով, թե, միեւնույնն է, իր տեսակետն ասել էր ելույթի ժամանակ, եւ պարզ էր, որ մասնակցելու դեպքում դեմ էր քվեարկելու: «Չեմ մասնակցել, բայց եթե անգամ մասնակցեի, դեմ էի քվեարկելու, եւ դա ակնհայտ էր իմ ելույթից: Ես ժողովրդի հետ հանդիպման էի, դրա համար չեմ կարողացել մասնակցել, բայց այլ կարծիք լինել չի կարող», – նշեց նա:

Պետրոսյանի խոսքով` ՍԴ դատավորի մյուս երկուընտրությունների ժամանակ եւս ԲՀԿ խմբակցությունում քվեարկությունն ազատ է թողնված եղել, ինչպես երեկ, եւ Պետրոսյանը նաեւ ընդգծեց, որ դատելով քվեարկության արդյունքներից` ամեն դեպքում իրենց խմբակցությունից կողմ քվեարկողներ եղել են:

Սակայն երեկ բավականին պասիվ էին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամները: Ընդամենը 9 պատգամավոր էր գրանցվել ՍԴ դատավորի թեկնածուին հարց ուղղելու համար այն դեպքում, երբ թե՛ Արթուր Վաղարշյանին եւ թե՛ Գոռ Հովհաննիսյանին 19 պատգամավոր է հարց ուղղել, որոնց ճնշող մեծամասնությունը եղել է հենց «Իմ քայլը» խմբակցությունից: Իսկ երեկ գրանցված 9 պատգամավորներից միայն 4-ն էին «Իմ քայլը» խմբակցությունից: Ըստ էության, սա եւս ապացուցեց այն փաստը, որ Վահե Գրիգորյանը իշխողուժի ցանկալի թեկնածուն էր:

«Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե արդյոք այս պատկերը վկայում էր, որ արդյունքը կանխորոշված էր, եւ Վահե Գրիգորյանը ընտրվելու էր, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը երեկ պատասխանեց. «7-րդ գումարման ԱԺ-ում ոչ մի բան ի սկզբանե որոշված չի: Բայց ես չեմ ուզում ակնհայտ ճշմարտությունները ծածկադմփոց անելու փորձ անել կամ փարիսեցիության տպավորություն թողնել:

Գիտեք, «Իմ քայլը» ֆրակցիայում դրական վերաբերմունք կա նրա թեկնածության շուրջ, այնպես որ, թաքցնելու բան չկա»: Արարատ Միրզոյանը քիչ հարցեր տալը կապեց այն հանգամանքի հետ, որ նրան ֆրակցիայում լավ են ճանաչում, կամ էլ երկար հանդիպում է ունեցել: Սակայն այստեղ էլ ընդգծենք, որ «Իմ քայլ»-ի հետ հանդիպումն ամենակարճերից է եղել: Իսկ, առհասարակ, ազատ քվեարկություն որոշած ընդդիմության մտահոգությունը հիմնականում կապված էր հենց այն հանգամանքի հետ, որ Վահե Գրիգորյանը մտերիմ հարաբերություններ ունիիշխողուժիհետ, որը կարող է խանգարել նրան անաչառ գտնվել:

Նախկինում եւս հաճախ իշխանություններին մեղադրում էին նման մարդկանց այդպիսի վայրեր գործուղելուն, ինչպես եղավ ՍԴ ներկայիս նախագահ Հրայր Թովմասյանի պարագայում: Եվ ստացվում է` գործող իշխանություններն ուղարկում են իրենց «մարդուն» ՍԴ-ն հավասարակշռելու համար:

Առավել մանրամասն`ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս