Վերաքննիչը մերժեց Քոչարյանի պաշտպան՝ դատավորին ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վերաքննիչ դատարանում սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց նախագահող դատավոր Արմեն Դանիելյանին: Պաշտպանի խոսքով՝ դատավորին ինքնաբացարկ ներկայացնելու հիմքն է հանդիսացել նախագահող դատավոր Արմեն Դանիելյանի՝ հունիսի 18-ի դատական նիստում դրսեւորած վարքագիծը:

Դատավոր Արմեն Դանիելյանը մերժեց Քոչարյանի պաշտպան Խուդոյանի միջնորդությունը:

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Ռոբերտ Քոչարյանը 1998թ․ ապրիլի 9-ից մինչեւ 2008 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ Նախագահի պաշտոնը, տապալել է ՀՀ սահմանադրական կարգը, ինչպես նաեւ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից եւ տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, 2008 թվականի փետրվարին եւ մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927․000․000 ՀՀ դրամին համարժեք 3․000․000 ԱՄՆ դոլար կաշառք։




Լրահոս