Կառավարությունը դրամաշնորհ կստանա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությունն առաջիկայում դրամաշնորհ կստանա` 2 մլն 700 հազար եվրոյի չափով: ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը առաջիկայում կառավարությանը կներկայացնի դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին որոշման նախագիծ:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ-ի եւ Վերականգնման վարկերի բանկի միջեւ նախատեսվում է ստորագրել 2 մլն 700 հազար եվրո գումարի չափով դրամաշնորհային համաձայնագիր` «Ջրային ռեսուրսների համալիր կառավարում (ՋՌՀԿ)/Ախուրյան գետ, փուլ 2» ծրագրի ուղեկցող միջոցառումների փորձագիտական ծառայությունները ֆինանսավորելու, ինչպես նաեւ հիմնականում արտարժույթի փոխանակման ծախսերը վճարելու համար։




Լրահոս