Նոր փոփոխություն Քննչական կոմիտեում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեն կներառվի ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգից օգտվողների ցանկում:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դեռեւս 2006 թվականի հունիսի 22-ի որոշմամբ այդ ցանկում ընդգրկված է 17 պետական մարմին, որում, սակայն, բացակայում է քննչական կոմիտեն:

Քննչական կոմիտեն զրկված է քրեական վարույթի համար անհրաժեշտ տեղեկություններն առցանց ստանալու հնարավորությունից:

Ըստ Քննչական կոմիտեի` այն էապես խոչընդոտում է քննության արագությանը եւ արհեստական դժվարություններ է ստեղծում կարճ ժամկետներում պլանավորված նախաքննության իրականացման հարցում:

Ի դեպ, Քննչական կոմիտեում քննված գրեթե բոլոր քրեական գործերով անհրաժեշտություն է առաջացել օգտվելու այդ համակարգի տվյալներից, ինչը կատարվել է միջնորդավորված` գրություններ հասցեագրելով ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն, որոնց պատասխանները լավագույն դեպքում ստացվել են տասնօրյա ժամկետում:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս