Մարտի մեկի կազմակերպիչները Քոչարյանի գլխավորությամբ պետք է ենթարկվեն ամենախիստ պատժի. Գևորգ Մանուկյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գևորգ Մանուկյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել.

Հաշվի առնելով բազմաթիվ ընկերներիս, ծանոթներիս մտահոգությունները և խնդրանքները այս պահից սկսած դադարեցնում եմ սույն թվականի հունիսի 11 – ին իմ կողմից հայտարարված անժամկետ հացադուլը:

2008 թվականի մարտի մեկի կազմակերպիչները Քոչարյանի գլխավորությամբ պետք է ենթարկվեն ամենախիստ պատժի:

Պայքարը շարունակվում է . . .

2008 թվականի մարտի մեկի շինծու գործով նախկին քաղբանտարկյալ
Գևորգ Մանուկյան

19. հունիսի 2019թ.

Հիշեցնենք, որ Գևորգ Մանուկյանը նախկին քաղբանտարկյալ է, ապրում է Ստրասբուրգում: Մարտի 1-ի չարաբաստիկ դեպքերի ժամանակ Գևորգը կորցրել է աջ աչքի տեսողությունը:
Վերջինս հացադուլ էր իրականացնում Եվրադատարանի առջև:




Լրահոս