«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջիկա օրերին կներկայացնի վեթթինգի գործընթացի իրականացման վերաբերյալ իր սկզբունքները:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշեց, որ «Իմ քայլը» խմբակցությունն իրենց խմբակցության հետ երբեւէ չի քննարկել, թե ինչ նախագիծ է պատրաստվում ներկայացնել վեթթինգի մասով: Ավելին, Մարուքյանը մեզ հետ զրույցում իր մտահոգությունը հայտնեց այն մասին, որ իշխանությունը վեթթինգի գաղափարը չտապալի:
«Մենք գաղափարին կողմ ենք, մենք ենք դա դրել շրջանառության մեջ, բայց ցանկացած լավ գաղափար կարելի է վատ իրականացնել, հետեւաբար սկզբունքներ ենք մշակում, որ եթե դա իրականացվի, ունքն ուղղելու փոխարեն չտան, աչքն էլ հանեն: Սա է մեր մոտեցումը, որ եթե արվի, ճիշտ արվի, իսկ մեր պատկերացրած ձեւը, թե ինչպես պետք է արվի, դա արդեն կներկայացնենք մեր սկզբունքներում»,- հայտարարեց Մարուքյանը»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում