«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնում անմարդկային խախտումներ են հայտնաբերվել. այստեղ ուսումնասիրություններ է իրականացրել Հայաստանի օմբուդսմենի գրասենյակը: Կենտրոնի ատամնաբուժական սենյակում ժամկետանց դեղեր են հայտնաբերվել: «Ձորակ»-ի տնօրեն Սամվել Խաչատրյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով այս բացահայտումներին, հայտարարեց, որ այդ թերությունները վերացվել են, բայց զրույցի ընթացքում նա բարձրաձայնեց մեկ խնդրի մասին:
Պարզվում է` խնամքի կենտրոնի` դեղերի ձեռքբերման համար հայտարարված մրցույթները չեն կայանում, քանի որ պահանջած քանակությունը քիչ է, ինչի պատճառով մասնակիցները հրաժարվում են մասնակցել մրցույթին. «Զանգում ենք դեղատներին, խնդրում ենք, չեն գալիս մասնակցելու, ասում են` քիչ է քանակությունը, չնչին գումար է կազմում: Բարեգործները մատաղ են բերում, խնդրում ենք` էս երկու դեղը բերեք, բայց դա հետո մենք հաշվապահության կողմից մուտքագրում ենք, որ բարեգործի կողմից է»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում