«Ժամանակ» թերթը գրում է. «Մարմարաշենում գործող խոզաբուծարանի դեմ կազմակերպվող բողոքի ակցիաների հետեւում կանգնած է գյուղապետ Էդուարդ Հակոբյանը, ով Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի ազգականն է եւ գործում է նրա հովանավորությամբ:
Հակոբյանն ինքն է բոլոր նորմատիվները խախտելով՝ 70 տարուց ավելի գոյություն ունեցող ֆերմայի շրջակայքի հողերը վաճառել: Հիմա էլ ուզում է զավթել 4,5 հա տարածք զբաղեցնող ֆերման, որին տիրանալու անհաջող փորձեր նախկինում էլ է արել: Հակոբյանին թվում է, թե ճանապարհ փակելով՝ իրեն կհաջողվի սեփականության ապօրինի վերաբաշխում իրականացնել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: