«Հրապարակ» թերթը գրում է. «Երկար փնտրտուքից հետո իշխանությունների ընտրությունը վերջապես կանգնեց 27-ամյա իրավաբան Ռուստամ Բադասյանի վրա։
Արդարադատության նորանշանակ նախարարին, որը մոտ մեկ տարի ՊԵԿ նախագահի տեղակալ էր աշխատում, երեկ Դավիթ Անանյանը հանդիսավոր կերպով հրաժեշտ է տվել։
Միանգամայն հասկանալի է պարոն Անանյանի ուրախությունը՝ աշխատակազմում խոսում էին, որ նա վերադասի «աչքն ու ականջն» է ՊԵԿ-ում»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: