Դատական համակարգը ահազանգում է, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամների հրաժարականների հետեւանքով կանգնել են լուրջ խնդիրների առաջ: Ըստ մի շարք դատավորների` Բարձրագույն դատական խորհրդի անդամների հրաժարականներից հետո քվորում չի լինում, եւ դատական իշխանության գործունեությունըհարվածի տակ է:
Ինչպես հայտնի է, մայիսի 24-ին ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը հրաժարական տվեց, որիցհետո` հունիսի 7-ին, պաշտոնից ազատման դիմում ներկայացրեց Գեւորգ Դանիելյանը: Այնուհետեւ հրաժարականի դիմում ներկայացրեցին Սնանկության դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանը, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը եւ ԲԴԽ անդամ Սերգեյ Մեղրյանը: Այս հրաժարականներից ամիսներ առաջ էլ ԲԴԽ մեկ անդամի տեղ էր շարունակում թափուր մնալ:
Ինչպես հայտնի է, Ռուզաննա Հակոբյանը նշանակվեց դատավոր, եւ ԲԴԽ անդամի նրա տեղը թափուր մնաց ումինչեւօրսչի համալրվում: Ռուզաննա Հակոբյանի փոխարեն ԲԴԽանդամ ընտրվեց Նախշուն Տավարացյանը, ինչի առիթով դատավորները դժգոհեցին, եւ աղմուկի պատճառով նա հրաժարվեց ԲԴԽ անդամությունից:
Եւ ստացվել է այնպես, որ այսօրերին ԲԴԽ-ի կազմում մնացել են 4 անդամներ` Հայկ Հովհաննիսյանը, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Անի Մխիթարյանը, Լիպարիտ Մելիքջանյանը եւ դատավոր Սերգեյ Չիչոյանը: Եւ հիմա դատավորները ահազանգում են, որ ԲԴԽ անդամների, հետեւաբար նաեւ քվորումի բացակայության պատճառով նիստեր չեն գումարվում, որոշում չի կայացվում: Ըստ դատավորների` այս իրավիճակը պետք է անհանգստացնի ինչպես Ազգային ժողովի պատգամավորներին, այնպես էլ Դատավորների ընդհանուր ժողովին:
Մի շարք դատավորներ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասացին, որԱզգային ժողովը պետք է 3 թեկնածու ներկայացնի, որոնք կարող են նշանակվել ԲԴԽ անդամներ, իսկ Դատավորների ժողովը դատավորներից 3 հոգու պետք է ընտրի ԲԴԽ անդամ: Սակայն Ազգային ժողովում դեռեւս ընդամենը մեկ թեկնածուի հարց է քննարկվում, որը Գրիգոր Բեքմեզյանն է եւ դեռ չի էլ ընտրվել, իսկ, ահա, մյուս թեկնածուի անունը անհայտ է:
Իսկ ինչո՞ւ դատավորները չեն ընտրում ԲԴԽ անդամ: Պարզվում է՝ այստեղ էլ ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահը պետք է դատավորների ժողով հրավիրի եւ դատավորների կազմից ԲԴԽ 3 անդամ ընտրի, սակայն որեւէ քայլ չի իրականացնում, ժողով չի հրավիրում:
Դատավորները ահազանգում են, որ ԲԴԽ-ն այն օպերատիվ կառույցն է, որը կազմակերպում է դատական իշխանության ողջ գործունեությունը: Սակայն այսօր ԲԴԽ-ն կազմալուծված է, ինչը դատական իշխանության գործունեությունը դնում է վտանգի տակ: Դատավորներից ոմանք էլ կարծիք հայտնեցին, որ այս պայմաններում վտանգի տակէ դրված իրենց աշխատավարձ ստանալու հարցը:
Ավելին, դատավորների կարգապահական պատասխանատվության ենթարկելու, նրանց նշանակման եւ այլ գործընթացները եւսմտելեն փակուղի:
Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանին` հասկանալու համար, թե ինչքան պետք է դատավորներն առանց աշխատավարձի աշխատեն: Ի պատասխան`վերջինս ասաց. «Պաշտոնապես հայտնում եմ ի լուր բոլորի, որ որեւէ դատավոր կամ համակարգի որեւէ աշխատակից աշխատավարձի որեւէ խնդիր չի ունենա:
Հայտնեմ Ձեզ` երբ Բարձրագույն դատական խորհուրդը ուներքվորում, հունիսի 13-ին մենք խորհրդի հաստատմանը ներկայացրեցինք դատարաններում որոշակի նախահաշիվների փոփոխության վերաբերյալ խորհրդի որոշման վերաբերյալ նախագիծ, որը ընդունվեց խորհրդի կողմից, որով մենք լուծեցինք այն հնարավոր խնդիրը, որը կարող էր առաջանալ թե՛ դատավորների սոցիալական փաթեթի, թե՛ որոշակի դատարաններում որոշակի աշխատավարձների վճարման հետ կապված: Կրկին հայտնում ենք` աշխատավարձի խնդիր չի առաջանա ոչ մի պարագայում»:
«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց նաեւ Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանին` հասկանալու համար, թե ինչու ժողով չի հրավիրվում, որպեսզի դատավորներից ԲԴԽ անդամ ընտրի:
Ի պատասխան` վերջինս հայտնեց. «Օրենքի պահանջն է, որ երբ Վճռաբեկ դատարանի նախագահը ԲԴԽ-ից գրություն է ստանում թափուր տեղի մասին, 1 ամսվա ընթացքում հրավիրում է Դատավորների ընդհանուր ժողով թեկնածու առաջադրելու նպատակով։ Վճռաբեկ դատարանը գրությունը ստացել է հունիսի 17-ին. սա նշանակում է, որմինչեւհուլիսի 17-ը ժամանակ կա ժողով հրավիրելու համար։ Ընդ որում, դատավորները պետք է ժողովի օրվա եւ ժամի մասին ծանուցված լինեն առնվազն 10 օր առաջ։ Այս պահին ժողովիօրը դեռ հայտնի չէ, բայց սահմանված ժամկետում անպայման կհրավիրվի»։
Քնար Մանուկյան