Սյունիքի մարզպետարանի գործունեության շուրջ իրավապահների բացահայտումները չեն դադարում: Ռուզաննա Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, 2006 թվականի նոյեմբերի 13-ից մինչեւ 2018թ.հոկտեմբերի 15-ը զբաղեցնելով Սյունիքի մարզպետարանի սոցիալական ծառայության Մեղրիի տարածքային գործակալության գլխավոր մասնագետի պաշտոնը, ստացել է ապօրինի վարձատրություն:
Մասնավորապես, Մեղրի համանքի Լեհվազ գյուղի բնակչուհի Ռիմա Գրիգորյանին ընտանեկան նպաստ տալու դիմաց, 2010թ.-ից սկսած, 2012, 2014 եւ 2015 թվականներին նրանից անձամբ ստացել է 15000 դրամ:
Հիշեցնենք, որ օրերս ԱԱԾ-ն եւս հայտարարություն էր տարածել` հայտնելով, որ 2016 թվականին Սյունիքի նախկին մարզպետի կողմից առերեւույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու մասով գործ է բացահայտվել: Ըստ լուրերի` խոսքը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մասին է, որը տեւական ժամանակ է, ինչ Հայաստանում չէ: