ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սերգեյ Մովսիսյանն այսօր ArmLur.am-ի հետ զրույցում խոսեց համայնքներում տեղի ունեցող ընտրությունների մասին՝ կարծիք հայտնելով, որ ուղիղ ընտրությունները սխալ են, եւ առաջիկայում փոփոխություններով պետք է հասնել նրան, որ այնտեղ ընտրությունները եւս քաղաքական լինեն, եւ համայնքի բնակիչներն ընտրեն կուսակցություններին, այլ ոչ թե անձանց։ Պատգամավորը եւս առաջարկություններ ունի, որոնք պարբերաբար քննարկվում են հանձնաժողովում։
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: