Քոչարյանի գործով վերջնական դատական ակտերը կհրապարակվեն հունիսի 25-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով պաշտպանների բողոքների վերաբերյալ վերջնական դատական ակտերը կհրապարակի հունիսի 25-ին, ժամը 16:00-ին: Նախագահող դատավոր Արմեն Դանիելյանը նման որոշման հանգեց այն բանից հետո, երբ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը նշեց, որ իրենք օրենսդրական խնդիրներ են տեսնում գործով և խնդրեց այս պահին կասեցնել գործի քննությունը և դիմել Սահմանադրական դատարան:

Հիշեցնենք, որ մայիսի 18-ին  Երևան  քաղաքի  ընդհանուր  իրավասության դատարանի  դատավոր  Դավիթ Գրիգորյանը  որոշեց Քոչարյանի  խափանման  միջոց   կալանքը  փոխարինել  Արցախի  ներկա  և  նախկին  նախագահներ  Բակո Սահակյանի  և  Արկադի Ղուկասյանի  անձնական  երաշխավորությամբ:

Այնուհետև դատավոր Գրիգորյանը կասեցրեց քրեական գործի վարույթն ու այն ուղարկեց Սահմանադրական դատարան: ՀՀ գլխավոր դատախազությունը մայիսի 23-ին բողոքարկեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի կայացրած երկու որոշումները:




Լրահոս