Երեկ խորհրդարանում 95 կողմ, դեմ 17 ձայների հարաբերակցությամբ ընդունվեց 2018 թվականի պետական բյուջեի կատարողականի մասին հաշվետվությունը հաստատելու մասին հարցը։ Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը որոշեց կողմ քվեարկել կատարողականին, իսկ, ահա, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը` դեմ: Սակայն խմբակցության անդամների թվում կային մարդիկ, որոնք չնայած առավոտյան գրանցվել էին, սակայն բյուջեի կատարողականի քվեարկությանը չմասնակցեցին:
Նրանք են Արթուր Գրիգորյանը, Վահե Էնֆիաջյանը, Սողոմոն Սողոմոնյանն ու Վարդան Վարդանյանը: Որքան էլ տարօրինակ է, սակայն քվեարկությունից բացակայողներ են եղել նաեւ «Իմ քայլը» խմբակցությունում, այդ թվում` խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Մյուս չքվեարկողներն են Արսեն Ջուլֆալակյանը, Սիսակ Գաբրիելյանը, Վաղարշակ Հակոբյանը: «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն իրենց կողմ քվեարկելը բացատրեց այսպես. «Հետաքրքիր մարտահրավերի առաջ ենք: Մինչեւ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսը մենք ամեն կերպ աջակցել ենք այս բյուջեի կատարմանը, հետեւաբար, չենք կարող դեմ լինել դրա հաշվետվությանը, բայց մենք ժամանակին դեմ ենք քվեարկել այդ բյուջեին, այդ թվում` վարչապետ Նիկոլ Փաշինյանը»:
Մանրամասները՝ տեսանյութում