Տիգրան Ուրիխանյանը «բարիշել» է Գագիկ Ծառուկյանի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, կարծես թե, կարողացել է «բարիշել» ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ: Ինչպես հայտնի է, Տիգրան Ուրիխանյանը հայտարարել էր, թե դադարեցնում է իր լիազորությունները եւ անհետացել: Եվ պարզվում է, որ նա այդ հայտարարությունն արել էր այն բանից հետո, երբ «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում հեռարձակվող իր հաղորդմանը հրավիրել էր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին, որից հետո Գագիկ Ծառուկյանը վրդովվել էր:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Տիգրան Ուրիխանյանին հաջողվել է իր տարաձայնությունները հարթել Գագիկ Ծառուկյանի հետ ու մանդատը վայր չդնել: Սակայն այժմ էլ նա անձնական խնդիրների պատճառով երկրից բացակայում է: Երեկ «Ժողովուրդ» օրաթերը փորձեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանից պարզել, թե երբ է Ուրիխանյանը վերադառնալու աշխատանքի, սակայն մեր զրուցակիցը հայտարարեց, որ ինքը որեւէ տեղեկություն չունի ու չի կարող որեւէ հարցի պատասխանել:




Լրահոս