«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հետ՝ հասկանալու համար, թե նա ինչպես է պայքարելու քրեակատարողական հիմնարկներում «զոն նայողների», «օրենքով գողերի» դեմ:
-Պարո՛ն Բադասյան, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հանդիսավոր կերպով տոնել է Ձեր գնալը, քանի որ Դուք, ըստ մամուլի, վերադասի, այսինքն՝ ՀՀ վարչապետի «աչքն ու ականջն» եք եղել ՊԵԿ-ում:
– Ամենայն անկեղծությամբ եմ ասում, որ ես պարոն Անանյանի հետ մեկ տարվա ընթացքում բավական արդյունավետ հանագործակցություն եմ ունեցել, փոխադարձ հարգանքի մթնոլորտում աշխատել ենք, եւ խնդիր չի եղել, եւ չեմ կարծում, որ պարոն վարչապետը որեւէ պետական հիմնարկում լրացուցիչ ականջների կարիք ունի:
-Իսկ ի՞նչ կասեք մամուլի այն հրապարակման մասին, որ Դուք «Կոնցեռն Դիալոգի» բաժնետերերից մեկն եք, 2015 թվականից մինչեւ 2018-ի մայիսը աշխատել եք «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակում՝ որպես իրավաբան, ավագ իրավաբան եւ գործընկեր: Իսկ, ահա, «Կոնցեռն դիալոգի» գործընկերներից է նաեւ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբում ընդգրկված Արամ Օրբելյանը: Այս մասին ի՞նչ կասեք:
-Դա իրականությանը չի համապատասխանում, ցավոք սրտի: Ձեր ասածից եմ նշում, քանի որ չեմ կարդացել այդ նյութը: Ես բաժնետեր չեմ հանդիսանում, ես 2018 թվականին մայիս ամսին, երբ ստանձնել եմ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը, մեկ ամսվա ընթացքում նախ հանձնել եմ հավատարմագրային կառավարման բաժնետոմսերը, եթե չեմ սխալվում, մեկուկես ամսվա ընթացքում հետ եմ վաճառել իմ բաժնետոմսերը: Այսինքն՝ առնվազն սեպտեմբեր ամսվա դրությամբ չեմ հանդիսանում նշված ընկերության բաժնետեր:
– Դուք՝ որպես նորանշանակ նախարար, ինչպե՞ս եք պայքարելու քրեակատարողական հիմնարկներում «զոն նայողների», «օրենքով գողերի» դեմ, քանի որ իրականում «Արմավիր» ՔԿՀ-ի բացահատումները ցույց տվեցին, որ ոչինչ չի փոխվել:
-Այս պահի դրությամբ շատ դժվարանում եմ պատասխանել: Ձեր վկայակոչած դեպքով ծառայողական քննություն է ընթանում, եւ պետք է տեսնենք՝ դրա արդյունքները ինչպիսն են: Ինչ վերաբերում է «օրենքով գող» կամ այդ տարրերի դեմ ինչ պայքար ենք մղելու, ոչ միայն դա քրեակատարողական հիմնարկներին է վերաբերում, առհասարակ, «օրենքով գող» հասկացությունը կամ հանցավոր տարրերի հետ կապված՝ մշակված է արդարադատության նախարարության կողմից օրենսդրական նախաձեռնություն քրեական օրենսգրքում համապատասխան հոդվածներով լրացումներ կատարելու, հանցավոր մշակույթ, հանցավոր վարքագիծ ունեցող տարերի հետ կապված առանձին հանցակազմ է ավելացվելու: Այդ նախագծերը քննարկվել են, շտկվել են արդեն մի քանի անգամ, այսօր արդեն քիչ ժամանակ ունեցել եմ առավոտյան հետաքրքրվելու այդ նախագծի ընթացքից:
– Եվ ի՞նչ փուլում է այն, ո՞նց եք պայքարելու:
-Ասել են, որ 70-80 տոկոսով պատրաստ է, հիմա շատ կարագացնենք այդ պրոսցեսը, քանի որ, որպես նախարար, շատ եմ կարեւորում հանցավոր վաքագիծ ունեցող աձանց …
-Բայց այս նախագիծը, Ըստ Ձեզ, «օրենքով գողերին» ինչ-որ կերպ կզսպի՞, այսինքն՝ իրենց մի բան կասի, թե ուղղակի օրենք է, մշակում ենք՝ ցույց տանք, որ պայքարում ենք: Օրինակ՝ կալանավորները, դատապարտյալները ասում են, որ ՔԿՀ պետերը ամեն հարցով դիմում են «օրենքով գողերին», «զոն նայողներին», որ նրանք գաղութում կարգ ու կանոն հաստատեն:
-Հուսով եմ, որ դա իրականությունից շատ հեռու է, եւ մենք չունենք քրեակատարողական ծառայությունում նման պաշտոնատար անձինք, որոնք նման մտածելակերպ ունեն: Եթե հանկարծ կհայտնաբերվեն նման մտածելակերպ ունեցող անձինք, անպայման մենք շատ շուտ կարգով կազատվենք իրենցից:
-Շարունակելո՞ւ եք աշխատել ՔԿ ծառայության պետ Արտյոմ Մխոյանի հետ: Ըստ նախարարությունում տարածված լուրերի՝ ինքը, որպես ՔԿ ծառայության պետ, իրականությունը չի ներկայացրել Արտակ Զեյնալյանին, թե ինչ է կատարվում բանտերում, դրա համար էլ ԱԱԾ-ն մտավ ու իրականությունը ջրի երես հանեց: Եվ, առհասարակ, ՔԿՀ պետերի մասով կադրային փոփոխություներ սպասվո՞ւմ են, թե՞ ոչ:
– Նայեք, երեկ ես օրվա առաջին կեսին ՊԵԿ նախագահի տեղակալն էի, օրվա երկրորդ կեսին նախարար էի եւ պետք է անմիջապես նշանակումից հետո գայի Ազգային ժողով՝ հարց ու պատասխանի, ու մոտավորապես ժամը 8-ի կողմերն է այն ավարտվել, գնացել եմ հետ Պետական եկամուտների կոմիտե, որոշ փաստաթղթեր հանձնել եմ: Այսօր առավոտյան՝ պարոն վարչապետի ներկայացումից հետո, ընդամենը կես ժամ եմ աշխատակազմի հետ շփվել, նմանատիպ հարցերի դեռ պատրաստ չեմ պատասխանելու, դեռ պետք է տեսնենք՝ ինչպես է ստացվելու տարբեր պաշտոնատար անձանց հետ համագործակցությունը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան