Պետր Չեխը վերադարձավ հարազատ ակումբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոնդոնի «Չելսիի» պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ թիմի նախկին դարպասապահ Պետր Չեխը վերադարձավ ակումբ եւ կզբաղեցնի ակումբի տեխնիկական խորհրդատուի պաշտոնը:

Չեխ ֆուտբոլիստը վերադարձից հետո կիսվել է իր տպավորություններով. «Ինձ համար մեծ պատիվ է հարազատ ակումբում այսպիսի պաշտոն ստանալը: Ամեն ինչ կանեմ թիմին օգնելու համար: Հոսով եմ` կկարողանամ գիտելիքներս եւ փորձս փոխանցել ակումբին»,- ասել է դարպասապահը:

Հիշեցնենք, որ Պետր Չեխը լոնդոնյան ակումբի կազմում անցկացրել է 11 տարի եւ նվաճել 15 տիտղոս: Դարպասապահը 2015-ին տեղափոխվել էր «Արսենալ», եւ այս մրցաշրջանի ավարտից հետո, ավարտելով ֆուտբոլային կարիերան, վերադարձել հարազատ տուն:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս