RMC. Դե Լիգտի համար նոր գնորդ է հայտնվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

RMC-ն հավաստիացնում է, որ Մադրիդի «Ռեալը» միացել է հոլանդական «Այաքսի» պաշտպան Մատեիս դե Լիգտի համար մղվող պայքարին: Աղբյուրի փոխանցմամբ` մադրիդցիների ղեկավարությունն արդեն սկսել է բանակցությունները ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլայի հետ: Տրանսֆերային արժեքի մասին դեռեւս ոչինչ չի նշվում:

Հիշեցնենք, որ ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված են նաեւ ՊՍԺ-ն, Թուրինի «Յուվենտուսը», կատալոնական «Բարսելոնան» եւ անգլիական «Մանչեստեր Յունայթեդը»:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս