«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Վահե Գրիգորյանի՝ ՍԴ-ին նետված մարտահրավերից հետո կառույցում ձեռքերը ծալած չեն նստել։ Հավաքագրել են ՍԴ նորընտիր դատավորի հայտարարությունները, որոնցով նա կասկածի տակ է դնում կառույցի լեգիտիմությունը՝ հղում անելով այն Սահմանադրությանն ու օրենսդրական կարգավորումներին, որոնք ստացել են նաեւ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը։ ՍԴ-ում սպասում են, որ Վենետիկի հանձնաժողովը կոշտ հայտարարություն է տարածելու այս առիթով։
Ավելի մանրամասն`թերթի այսօրվա համարում: