Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 22-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված Արցախում կայանալիք Համահայկական 7-րդ ամառային խաղերի անցկացմանը:
Քննարկվել է խաղերի նախապատրաստական եւ կազմակերպչական աշխատանքների իրականացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
Երկրի ղեկավարը կարեւորել է Համահայկական խաղերի նշանակությունը Արցախի մարզամշակութային կյանքում եւ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման գործում՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է անել հնարավորը Համահայկական խաղերն ամենաբարձր մակարդակով կազմակերպելու եւ անցկացնելու ուղղությամբ:
Խորհրդակցությանը մասնակցում էին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, Համահայկականխաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը, պաշտոնատար այլ անձինք: