Ամառային հանգստի սեզոնն արդեն բացված է, և մեր աստղերի նախընտրություններն, ինչպես միշտ տարբեր են: ArmLur.am-ը երգչուհի Ջուսից հետաքրքրվել, թե որտե՞ղ է պատրաստվում անցկացնել իր ամառային հանգիստը և որքա՞ն գումար է պատրաստվում հատկացնել հանգստին:
Երգչուհին մեզ հետ զրուցում նշեց, որ այս տարի ստեղծագործական բուռն գործունեության պատճառով չի կարող բացակայել երկրից, բայց ամառային հանգիստը կվայելի Հայաստանի, որևիցե մի հանգստյան գոտիներից մեկում:
«Արտերկրում հանգիստն անցկացնելու համար նվազագույնը գոնե, պետք է 3000 դոլար գումար ունենաս, եթե դրա մեջ մտնում է նաև շոփինգը, իսկ Հայաստանում քիչ, կարծում եմ մի 50-100 հազար դրամը բավական կլինի: Շատ եմ սիրում Աղվերանը, Դիլիջանը, որտեղ կա կոմֆորտ , լավ ուտելիք և հնագիստ»,- նշեց Ջուսը:
ArmLur.am-ի հետ զրույցում նա նշեց, որ սիրում է ծովը, բայց, եթե ծով չկա ապա նախընտրում է բնության գրկում հանգստանալ, որը պետք է ապահովված լինի հարմարավետությամբ. «Չեմ սիրում վրանում կամ այլ տեղ բնության գրկում հանգստանալ: Շատ եմ սիրում Աղվերանը, Դիլիջանը, որտեղ կա կոմֆորտ , լավ ուտելիք և ջուր»:
Լիդա Եղիազարյան