Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը Armlur լրատվականի «Քայլ առ քայլ» հաղորդման հյուրն է:
Արմեն Մուրադյանին տանից աշխատանքի ճանապարհեց որդին: Պարզվում է` ռեկտորի ընտանիքում ավանդույթ է երեխաների հետ առավոտյան նախաճաշելը. ով արթնանում է առաջինը ինքն էլ նախաձեռնում է համեղ նախաճաշ պատրաստելը:
Armlur լրատվականը Մուրադյանի հետ հետաքրքիր զրույց է ունեցել, նրա հետ եղել է Պետական բժշկական համալսարանի վարչական շենքում, որտեղ ռեկտորը խորհրդակցություն է անցկացրել, աշխատանքային քննարկում ունեցել համալսարանի աշխատակիցների հետ, բացահայտել, թե ինչպիսին է ռեկտորի հանգստի սենյակը, եղել Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում, իսկ «Հերացի» №1 հիվանդանոցային համալիրում բժիշկ Մուրադյանի հետ մասնակցել վիրահատության:
Պարզել ենք նաեւ, որ Մուրադյանը գրեթե ամեն օր շատ ծանր աշխատանքային գրաֆիկ է ունենում, բայց չնայած դրան` հասցնում է ընտանիքի անդամների հետ ժամանակ անցկացնել, իսկ զավակներին տալ այն խորհուրդները, որոնցով պետք է կյանքում առաջնորդվել: Մեր զրուցակիցը ներկայացնում է, թե ինչպես է սկսում իր ընտանիքի առավոտները:
Մանրամասները՝ տեսանյութում:
Սոնա Գրիգորյան, Հովսեփ Հովսեփյան, Էդգար Բաղդասարյան