Մահացել է Կարինե Աշուղյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կարինե Աշուղյանը մահացավ։ Այս մասին գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Տաղանդավոր, բարի, ջերմ ու քնքուշ Կարինեն։ Երրորդ անգամ ես փակեցի իմ սիրելի մարդկանց աչքերը։ Հայրիկինս, Սամվելինս ու հիմա Կարինեի աչքերը։ Ցավը անտանելի է»։

Կարինե Աշուղյանը ծնվել է 1962 թվականին, Արարատի մարզի Տափերական գյուղում։ Ավարտել է ԵՊՀ փիլիսոփայության և սոցիոլոգիայի ‎ֆակուլտետը, Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային ակադեմիայի փիլիսոփայության և իրավունքի ասպիրանտուրան, աշխատել է նույն ինստիտուտում որպես հայ փիլիսոփայության պատմության բաժնի կրտսեր գիտաշխատող:

Խմբագրել է «Արարատ» մարզային թերթը (1998-2008), աշխատել է ՀՀ ՊՆ «Զինվոր» պաշտոնաթերթում և որպես լրագրող՝ տարբեր լրատվամիջոցներում։ Գիտական և հրապարակախոսական բազմաթիվ հոդվածների հեղինակ է։

Խմբագրել է «Գրական տապան» միջազգային գրական փառատոնի ամենամյա մի քանի ժողովածուներ, տարբեր հեղինակների գրքերի գեղարվեստական խմբագիրն է: Նրա ստեղծագործությունները լույս են տեսել գրական պարբերական մամուլում և տարբեր ժողովածուներում, թարգմանվել են ռուսերեն, պարսկերեն և հոլանդերեն, լեհերեն, անգլերեն, թուրքերեն և այլ լեզուներով։




Լրահոս