ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանում

Դժվար է կռահել, թե այս տգեղ տեսարանի հեղինակի նպատակը որն է եղել: Ու դեռ նման տեմպով ու մտածելակերպով ցանկանում ենք խթանել զբոսաշրջության զարգացումը:

 

 

ՀԱՐՑ. Ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանք ստանալու համար ի՞նչ ժամկետ է սահմանված:

Վիկտորիա Մանուկյան (41 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ տեղեկանքը տրվում է նախատեսված փաստաթղթերը Արդարադատության նախարարություն ներկայացնելուց հետո` 5-օրյա ժամկետում: Նշված ժամկետը կարող է կրճատվել` Արդարադատության նախարարության արտաբյուջետային հաշվին կատարվող լրացուցիչ վճարման դիմաց, մինչեւ մեկ օր: Ներկայացված փաստաթղթերում նշված տեղեկությունները ստուգելու անհրաժեշտություն առաջանալու դեպքում ժամկետը կարող է երկարացվել եւս յոթ օրով:
Եթե տեղեկանք ստանալու դիմումը տրվել է այլ պետությունում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ, ապա դիմում-հայտարարության եւ ներկայացված փաստաթղթերի պատճենները ՀՀ արտաքին գործերի նախարարության միջոցով ուղարկվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն: Փաստաթղթերի ամբողջականությունը ստուգելուց հետո նախարարությունը 5-օրյա ժամկետում ՀՀ արտաքին գործերի նախարարությանը տրամադրում է ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանք` հարցումը նախաձեռնողին փոխանցելու համար:

ՀՀ արդարադատության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ հյուպատոսական հիմնարկը, նախարարության կողմից տրված տեղեկանքի հիման վրա, դիմողին տրամադրում է ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանք` հաստատված հյուպատոսական հիմնարկի ղեկավարի ստորագրությամբ եւ կնիքով:

 

 

ՀԱՐՑ. Ի՞նչ տուգանք է սահմանված աշխատողների, նրանց վճարվող աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների մասին տեղեկությունը չներկայացնելու դեպքում, եթե գործատուն սոցիալական վճարներ չի կատարում:

Հովհաննես Հունանյան (50 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաեւ ՀՀ ԿԱ ՀՊԾ պետի` 30 մայիսի 2005թ. «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների հաշվարկման եւ վճարման կարգի մասին» հրահանգը հաստատելու մասին» հրամանի հաստատված հրահանգի 23-րդ կետի դրույթներով` եթե օրենքներով եւ ՀՀ միջազգային պայմանագրերով սոցիալական վճարները հաշվարկելու եւ պետական բյուջե փոխանցելու պարտականությունը դրված է վարձու աշխատողների վրա, այս դեպքում գործատուն պարտավոր է մինչեւ եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը (ներառյալ) հարկային մարմին վերը նշված հրահանգի հավելված 2-ով սահմանված ձեւով տեղեկություններ հայտնել վարձու աշխատողների, նրանց վճարվող աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների եւ դրանց հավասարեցված եկամուտների մասին:
Այդ պահանջը խախտելու համար գործատուն վճարում է տուգանք լիազորված մարմին չներկայացրած յուրաքանչյուր տեղեկության համար` 25.000 դրամի չափով:

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ աշխատողի՝ աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձեւակերպելու (այսինքն` աշխատանքի ընդունման մասին գրավոր հրամանի եւ գրավոր պայմանագրի բացակայության) փաստը ՀՀ կառավարության սահմանած կարգով արձանագրելու դեպքում գործատուն տվյալ ամսում յուրաքանչյուր չձեւակերպված աշխատողի համար հաշվարկում եւ վճարում է պարտադիր սոցիալական ապահովության վճար` 150.000 դրամի չափով, եթե չձեւակերպված վարձու աշխատողների թվաքանակը չորսից վեց է:




Լրահոս