Կարիճներին օրը կօգնի հաղթահարել վախը. հունիսի 23-ի աստղագուշակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խոյ

Խոյերին խորհուրդ չի տրվում օրվա իրադարձություններն ընկալել որպես վերջնական և անշրջելի. ավելի շուտ դրանք գլխավոր իրադարձության նախաբանը կլինեն: Բացառված չէ, որ ստիպված լինեք հաշվի առնել մի շարք փոխկապակցված գործոններ, որոնք կախված չեն ձեր կամքից: Հանգամանքների կամ ներքին տրամադրվածության պատճառով դժվար կլինի ուղիղ ճանապարհ ընտրել, միանշանակ մարտավարություն պահպանել:

Ցուլ

Ցուլերին խորհուրդ է տրվում այս օրն օգտագործել ընթացիկ գործերում և շրջակա տարածքում կարգ հաստատելու համար: Օգտակար կլինի համակարգել կարևոր մանրուքները՝ մի կողմ դնելով ավելորդը և անէականը: Անցանկալի են ծախսերը: Արժե հետաձգել ակտիվ ուղևորությունները և շփումները, հատկապես, եթե ենթադրվում է նոր ուղղությունների յուրացում, կենցաղի ակտիվ վերակազմակերպում:

Երկվորյակ

Երկվորյակներին աստղերը խորհուրդ են տալիս զերծ մնալ նոր ակցիաներից, գործարքներից, ուղևորություններից և հանդիպումներից: Այսօր կարող են թերանալ ոչ միայն ինքնաբուխ գործողությունները, այլև փորձված ծրագրերը, ճշգրիտ հաշվարկները: Բացառված չէ վատ տրամադրությունը: Հնարավոր է էներգիայի և վճռականության պակաս: Կարելի է բախվել արտաքին սահմանափակման, օրինակ՝ անհրաժեշտ մարդկանց բացակայության, միջոցների անբավարարության հետ:

Խեցգետին

Այսօր Խեցգետինները ներքուստ պատրաստ են գործելու, սակայն այս կամ այն նրբությունը կզսպի նախաձեռնությունը: Էներգիան կարող են արգելափակել սեփական կասկածները կամ կողմնակի օբյեկտիվ գործոնները: Հնարավոր է ժամանակավորապես փակ լինի ձեզ անհրաժեշտ ուղին, տվյալների աղբյուրը, կապի ալիքը: Օգտակար կլինի մտովի ազատվել կողմնակի հետաքրքրություններից, որպեսզի ամբողությամբ կենտրոնանաք գլխավոր նպատակների վրա:

Առյուծ

Առյուծներին այս օրը կօգնի վերջնականապես կողմնորոշվել: Բացառված չէ, որ բաղձալի նպատակի համար ստիպված լինեք նախապես ինչ-որ բան զոհաբերել: Հանգամանքները կարող են առաջարկել ժամանակավորապես զոհաբերել ձեր ազատությունը, փոխել շփման կամ հետաքրքրությունների շրջանակը, հրաժարվել հրապարակային ակտիվությունից: Օրը հարմար է վերջին ջանքերի արդյունքներն ամփոփելու համար:

Կույս

Օրը ժամանակավորապես թուլացնում է Կույսերի դիրքերը: Առավել տպավորվող Կույսերը ռիսկի են դիմում անտեղի հոռետեսության գիրկն ընկնել: Աստղերը խորհուրդ են տալիս չտրվել թվացյալ հիասթափություններին, սահմաններ դնել կասկածներին և անինքնավստահությանը: Այսօր կարելի է փակել անցյալի դռները: Չարժե արհամարհել բացասական բնույթի հուշումները և ակնարկները, կանխազգացումները և փորձը:

Կշեռք

Ժամանակն է, որ Կշեռքները փակեն կենսագրության նախկին էջը, քանզի սպասվող իրադարձություններն արմատապես այլ մարտավարություն են պահանջում: Բացառված չէ, որ նախապատրաստության, ուսման, աշխարհայացքի ընդլայնման փուլից հետո ստիպված լինեք մարտնչել կոնկրետ արժեքների և դիրքերի համար: Հայացքները և մարտավարությունը շտկելը հատկապես կարևոր է, եթե ծրագրվում է կարիերայի աճ, կարևոր գործողություն:

Կարիճ

Կարիճներին օրը կօգնի հաղթահարել վախերի և կասկածների մնացորդները: Եթե կասկածամիտ և թուլացած եք, կարող եք չափազանցել խնդիրները, վախենալ թվացյալ վտանգներից, թերագնահատել ձեր պոտենցիալը: Բացառված չէ, որ ապագա հաջողություններին հավատալուն խանգարի անցյալի բացասական փորձը: Կարող է իր մասին հիշեցնել ռիսկերի և կորուստների շրջանը, ուսման և հարմարվելու բարդ փուլը:

Աղեղնավոր

Աղեղնավորներին խորհուրդ չի տրվում ձգձգել համագործակցության մեջ շեշտադրումները: Հնարավոր է սկզբունքայնության փորձարկում: Գլխավոր առաջադրանքը կարող է լինել վնասակար կասկածելի կապերից ազատումը: Տեղին է ինքնաքննադատությունը և մոլորություններից հրաժարումը, սակայն ավելի լավ է չհրաժարվել նրանից, ինչը ճշմարիտ եք համարում: Արժե ավարտել անարդյունավետ երկխոսությունը:

Այծեղջյուր

Այծեղջյուրներին աստղերը խորհուրդ են տալիս առավելագույն կարգ հաստատել ընթացիկ գործերում և շփումներում: Չարժե արհամարհել այն, ինչն ավարտված չէ կամ կասկածներ է հարուցում. բացառված չէ, որ մշակված տեսքով գաղափարը դեռևս պետք գա: Չի խանգարի սևագրերի, նախագծերի, նախնական հաշվարկների և պայմանավորվածությունների, ինչ-ինչ գաղտնի տվյալների համար առանձին արխիվը:

Ջրհոս

Ջրհոսներին աստղերը խորհուրդ չեն տալիս արհամարհանքով վերաբերվել հաջողության կամ երկար աշխատանքի պտուղներին, հրաժարվել արդար վաստակած կարգավիճակից: Օգտակար կլինի համակարգել արժեքավոր գիտելիքները, ամրացնել հաստատած անձնական կապերը: Ազատության և ինքնաիրացման հետ կապված ոլորտներում, ընդհակառակը, պետք կգա կազմակերպվածություն և ձեզ սահմանափակելու ունակություն:

Ձկներ

Ձկներին օգտակար կլինի ճշտել իրենց լիազորությունների և պարտականությունների սահմանները: Ցանկալի է հրաժարվել գաղափարներից, որոնք իրենց չեն արդարացրել, և աշխատանքից, որը ձեր ուժերից վեր է: Աստղերը հուշում են, որ փոխարենը ձեզ գերազանց փոխհատուցում է սպասվում՝ ձեր տաղանդներն առավելագույնս բացահայտելու հեռանկարով: Դրական փոփոխությունների շեմին արժե կարգի բերել տունը և աշխատավայրը:




Լրահոս