ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում խոսել է այն փոփոխություններից, որոնք լինելու են Բարձրագույն խմբի հաջորդ մրցաշրջանից:
Նախ մյուս մրցաշրջանից առաջնությունում լինելու են 10 ակումբներ: Վերջին հորիզոնականը զբաղեցրած թիմը կտեղափոխվի Առաջին խումբ, իսկ Առաջին խմբի չեմպիոնը` Բարձրագույն խումբ:
Մյուս մրցաշրջանից գործելու է լեգեոնականների լիմիտը` հայտացուցակում ընդգրկված 23 ֆուտբոլիստներից գոնե 7-ը պետք է լինեն հայազգի:
Կարեւոր փոփոխություններից է նաեւ այն, որ առաջնությունը անցկացվելու է երկու շրջանով:
Էդմոն Մարտիրոսյան