ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանի կենտրոնում

Դժվար է կռահել, թե Կոմայգու ճաղերին ինչու եւ ինչպես է հայտնվել այս վերմակը: Ամեն դեպքում, այն ե՛ւ տգեղ է, ե՛ւ անպիտան:

 

 

 

ՀԱՐՑ. Ավտոտեխսպասարկման համար արտոնագրային վճարի ամսական չափը ինչպե՞ս է հաշվարկվում:

Գեւորգ Հարոյան (41 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Գ. Հարոյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N8 հավելվածի 10-րդ կետի համաձայն` ավտոտեխսպասարկման գործունեության համար արտոնագրային վճարի ամսական չափը որոշվում է մեկ միավորի (մեկ աշխատատեղի) համար սահմանված արտոնագրային վճարի ամսական դրույքաչափի եւ ելակետային տվյալի մեծության (աշխատատեղի քանակի) եւ գործակցի (օրենքով սահմանված լինելու դեպքում) արտադրյալով:

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ սահմանված գործունեության տեսակների համար արտոնագիրը տրամադրվում է եռամսյակի, կիսամյակի, 9 ամսվա կամ տարվա համար:

 

 

ՀԱՐՑ. Ինչպե՞ս կարող է ժառանգը ստանալ իր գումարը, եթե նա օտարերկրյա քաղաքացի է: Եվ խնդրում եմ ասել նաեւ` ինչպես պետք է ստանա իր գումարը երկքաղաքացիություն ունեցող ժառանգը:

Մհեր Հայրապետյան (52 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ եթե ժառանգը չի հանդիսանում ՀՀ քաղաքացի եւ չունի մասնակիցների ռեեստրը վարողի մոտ բացված կենսաթոշակային հաշիվ, ապա նրա համար մասնակիցների ռեեստրում կբացվի կենսաթոշակային հաշիվ, որին էլ կփոխանցվեն ժառանգին հասանելիք կենսաթոշակային միջոցները, որը նա կարող է օգտագործել միայն 63 տարեկանից հետո: Այնուհետեւ եթե օտարերկրացի ժառանգն ունի անհատական կենսաթոշակային հաշիվ իր բնակության վայրում, ապա կարող է իր հաշվին առկա գումարը, «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, միանվագ փոխանցել իր բնակության վայրի անհատական կենսաթոշակային հաշվին:
Միաժամանակ հայտնում ենք, որ երկքաղաքացիության հանգամանքը որեւէ կերպ չի սահմանափակում անձի իրավունքները կուտակային բաղադրիչում: Եթե երկքաղաքացիություն ունեցող անձը բազային եկամուտ է ստանում Հայաստանում, ապա նա պարտավոր է կատարել նպատակային սոցիալական վճարներ: Նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը նա կարող է միանվագ ստանալ իր խնայողությունները, եթե հրաժարվի ՀՀ քաղաքացիությունից եւ մշտական բնակության նպատակով մեկնի Հայաստանից:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ անձի` մինչեւ 63 տարին լրանալը մահանալու դեպքում կուտակային միջոցները կմնան պարտադիր կենսաթոշակային ֆոնդում եւ 3 տարի կկառավարվեն ֆոնդի կառավարչի կողմից: 3 տարվա ընթացքում ժառանգներ ի հայտ չգալու եւ փայերը չժառանգելու դեպքում կուտակային միջոցները, սահմանված կարգով, ճանաչվում են անժառանգ եւ փոխանցվում ՀՀ պետական բյուջե:




Լրահոս