ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանի կենտրոնում

Մայրաքաղաքի աղբահանության հարցը, փաստորեն, դասվում է անլուծելի հարցերի շարքին: Նման տեսարանների, ցավոք, ականատես ենք գրեթե ամեն օր:

 

 

 

ՀԱՐՑ. Եթե հյութերի դրոշմավորման համար ձեռք բերված դրոշմապիտակները կորել են, ապա որեւէ պատասխանատվություն առաջանո՞ւմ է, թե՞ ոչ:

Իսկուհի Դանիելյան (51 տարեկան, հաշվապահ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ի. Դանիելյանի հարցին ի պատասխան` տեղեկանցում ենք, որ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 9.6-ի 5-րդ կետի համաձայն` չօգտագործված կամ վնասված դրոշմապիտակների վերադարձը նշված հոդվածով սահմանված ժամկետներից ուշացնելու, նշված հոդվածի 8-րդ մասով սահմանված դեպքերում հարկային տեսչությունների կամ մաքսատների կողմից հետ չընդունվելու կամ դրոշմապիտակների կորստի դեպքերում համապատասխան փաստն արձանագրվելու օրվա դրությամբ հաշվարկվում են հարկային պարտավորություններ այն չափով, որ չափով որ, հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով, կհաշվարկվեին դրանք, եթե դրոշմապիտակների տեսակին, քանակությանը եւ տարողությանը համապատասխանող ապրանքները հարկ վճարողի կողմից իրացված լինեին:

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կարգը հստակ ներկայացված է. մնում է` քաղաքացին ծանոթանա եւ գործի օրինաչափ:

 

 

 

ՀԱՐՑ. Եթե անձը ցանկանում է իր կենսաթոշակը վերահաշվարկել, ապա ի՞նչ է անհրաժեշտ վերահաշվարկ կատարելու համար:

Գայանե Հովհաննիսյան (68 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ աշխատանքային կենսաթոշակը վերահաշվարկվում է, եթե`
1) փոխվել է հիմնական կենսաթոշակի չափը կամ աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը, տվյալ ամսվա 1-ից,
2) տարիքային կամ հաշմանդամության կենսաթոշակ նշանակելուց (կենսաթոշակը կենսաթոշակառուի գրավոր դիմումի հիման վրա վերահաշվարկելուց) 12 ամիս հետո կենսաթոշակառուն ներկայացրել է կենսաթոշակը նշանակելուց հետո առնվազն վեց ամիս աշխատած լինելու մասին տեղեկանք, դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ամսին հաջորդող ամսվա 1-ից,
3) կենսաթոշակառուն ներկայացրել է մինչեւ կենսաթոշակ նշանակելը (կենսաթոշակի տեսակը փոխելը) ընկած ժամանակահատվածում իր կամ մահացած կերակրողի աշխատանքային կամ մինչեւ տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքն ընկած ժամանակահատվածի այլ գործունեության վերաբերյալ լրացուցիչ փաստաթղթեր, դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ամսին հաջորդող ամսվա 1-ից,
4) հաշմանդամության կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող կենսաթոշակառուն մինչեւ տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալը` կենսաթոշակը նշանակելուց 12 ամիս հետո, ներկայացրել է այլ գործունեության ժամանակահատվածի մասին փաստաթուղթ, դիմումը եւ այդ փաստաթուղթը ներկայացնելու ամսին հաջորդող ամսվա 1-ից:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ կենսաթոշակը վերահաշվարկվում է նաեւ հաշմանդամության խումբը փոխվելու դեպքում, նոր հաշմանդամության խումբ սահմանելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, ինչպես նաեւ կերակրողին կորցնելու, կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող երեխայի կամ առկա ուսուցմամբ սովորող զավակի մյուս ծնողի մահանալու դեպքում, նրա մահվան օրվանից, եթե դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են այդ օրվանից հետո` 6 ամսվա ընթացքում, իսկ այդ ժամկետից հետո դիմելու դեպքում` դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:




Լրահոս