ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանում

Մեքենայի ետնապակին, մեղմ ասած, գտնվում է անմխիթար վիճակում: Կարելի է ենթադրել, թե տեխնիկական ինչպիսի անսարքություններ կարող են ի հայտ գալ ստուգման ժամանակ:

 

 

ՀԱՐՑ. Եթե ֆիզիկական անձը մեկ մարդատար-տաքսի մեքենայով ուղեւորափոխադրում է կատարում, ապա այդ դեպքում եկամտային հարկի պարտավորություն առաջանո՞ւմ է, թե՞ ոչ:

Վրեժ Սիրադեղյան (42 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Վ. Սիրադեղյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 34-րդ ենթակետի համաձայն` նվազեցվող եկամուտներ են համարվում «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությամբ սահմանված, ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով փոխադրումներ իրականացնելու գործունեությունից ստացվող եկամուտները:

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ նվազեցվող եկամուտներ են համարվում մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով փոխադրումներ իրականացնելու գործունեությունից ստացվող եկամուտները:

 

 

 

ՀԱՐՑ. Մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի համար տրվող վճարովի արձակուրդի ժամանակահատվածը հաշվառվո՞ւմ է արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող ստաժում:

Սուսաննա Մայրապետյան (30 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ եթե կինը հղիության կապակցությամբ արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող ցուցակներով նախատեuված աշխատանքից ժամանակավորապեu այլ աշխատանքի է տեղափոխվել նույն գործատուի մոտ կամ մինչեւ հարմար աշխատանքով ապահովվելը գտնվել է հարկադիր պարապուրդում, ապա այդ աշխատանքը կատարելու կամ չաշխատելու ժամանակահատվածները մինչեւ երեխայի երկու տարեկան դառնալը հաշվառվում է արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքային uտաժում:
Արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող ցուցակներով կամ մասնակի կենսաթոշակի իրավունք տվող ցանկերով նախատեսված աշխատանքներով զբաղված անձանց` աշխատանքային օրենսդրությամբ սահմանված երեխայի խնամքի համար տրվող արձակուրդի ժամանակահատվածը մինչեւ երեխայի երկու տարեկան դառնալը հաշվառվում է արտոնյալ պայմաններով կամ մասնակի կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքային ստաժում առանց այդ ժամանակահատվածի համար սոցիալական վճար կատարած լինելու մասին տեղեկանքի:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Աշխատանքային ստաժը հաշվարկվում է 16 տարեկանից: Եթե աշխատանքային գրքույկում կամ աշխատանքային գործունեությանը վերաբերող արխիվային փաստաթղթում առկա են ՀՀ օրենսդրությամբ սահմանված, աշխատանքի ընդունվելու եւ աշխատանքից ազատվելու մասին պատշաճ գրառումներ ավելի վաղ տարիքից աշխատելու մասին, ապա այս դեպքում աշխատանքային գործունեության ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվառվում է ոչ վաղ, քան սկսած 14 տարեկանից:




Լրահոս