ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն` այսօր Մալաթիա Սեբաստիայի վարչական շրջանի 152 հիմնական դպրոցում տեղի է ունենալու տնօրենի ընտրություն:
Ըստ մեր տեղեկությունների` դպրոցի տնօրենի թեկնածուների միջև սուր և լարված հարաբերություններ են: Սպասվում են թեժ և լարված ընտրություններ : Նշենք, որ առաջադրված են դպրոցի տնօրենի չորս թեկնածու:
ArmLur.am-ն այս և այլ հարցերի շուրջ զրուցել է տնօրենի ընտրության հանձնաժողովի նախագահ Աիդա Միրզոյանի հետ:
«Այստեղ բացարձակ նման բան չկա, այստեղ կան 2 թեկնածու, մյուս երկուսն էլ հիմա գալու են: Հավակնորդները շատ ջերմ, սիրալիր են մեկը մյուսի նկատմամբ: Նման բան գոյություն չունի: Դա ես ասում եմ ամենայն ճշմարտությամբ: Սա ընտրություն է և ոչ-ոք չի կարող ասել, թե ով է ավելի շատ հավակնում դպրոցի տնօրենի պաշտոնին: Սա մրցույթ է»,- նշեց նա:
Վերջինս նշեց, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից ևս ներկա են գտնվելու դպրոցի տնօրենի ընտրությանը, անաչառությունն ապահովելու համար:
ArmLur.am-ը խնդրի շուրջ փորձեց կապ հաստատել նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանի հետ, սակայն վերջինս խորհրդակցության էր:
Լիդա Եղիազարյան