Նոր մանրամասներ Հարթագյուղում 7-ամյա երեխայի մահվան ողբերգական դեպքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոռու մարզի Հարթագյուղ համայնքում օրեր առաջ արտակարգ դեպք էր տեղի ունեցել. մայրը խեղդամահ էր արել 7-ամյա դստերը։  Դեպքի առավել մանրամասների շուրջ ArmLur.am-ը զրուցել է Հարթագյուղ համայնքի ղեկավար Անդրանիկ Հարությունյանի հետ:

«Նրանք այստեղ չեն բնակվել: Այդ կինը 22 տարեկան հասակում մեր գյուղ հարս է եկել: Առաջին ամուսինը Զովունիում հովիվ էր աշխատում, հետո  տեղափոխվեցին մեր գյուղ,  ընտանեկան անախորժության պատճառով  բաժանվեցին: Զովունիում որոշ ժամանակ անց ամուսինը մահացավ»,- ասաց նա:

Ըստ գյուղապետի՝ կինը երկրորդ անգամ է ամուսնացել, ապրել է ամուսնու հետ Երևանում: Ամուսնու անունը Հովհաննես է. «Երեխան առաջին ամուսնուց էր, եկել է գյուղ, երկու ժամ հետո այդ դեպքը պատահել է: Ես իրեն ճանաչել եմ, երբ նա 22 տարեկան էր. այդ ժամանակ նա շատ հաճելի անձնավորություն էր: Ես հիմա չգիտեմ՝ 8 տարվա ընթացքում ով է դարձել նա»:

Անդրանիկ Հարությունյանն ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց, որ  դեպքը տեղի է ունեցել 30-ամյա  Ա. Կարապետյանի մորը պատկանող բնակարանում, որտեղ երեխային գտել են խեղդամահ եղած:

Նշենք, որ կնոջ կողքին հայտնաբերվել էին նաև դեղորայքի դատարկ տուփեր: Իրավապահների ահազանգով դեպքի վայր ժամանած շտապօգնության խումբը դեղորայքային թունավորման կասկածանքով կնոջը տեղափոխել էր Սպիտակի բժշկական կենտրոն, ժամեր անց արդեն՝ Երևան:

Լիդա Եղիազարյան

 




Լրահոս