Ֆրանսիական ՊՍԺ-ի եւ Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստ Նեյմարը, ինչպես երեւում է, ցանկանում է տրանսֆերային այս պատուհանի ընթացքում լքել փարիզյան թիմի ճամբարը:
Կատալոնական El Mudno Deportivo-ն տեղեկացնում է, որ բրազիլացին պատրաստ է նույնիսկ հրապարակայնորեն ներողություն խնդրել «Բարսելոնայից», որպեսզի կարիերան կարողանա շարունակել կատալոնական ակումբում:
Նշվում, որ Նեյմարը սխալմունք է համարում իր ՊՍԺ տեղափոխությունը եւ չի մնա այդ ակումբում նույնիսկ աշխատավարձի բարձրացման պարագայում: Ըստ աղբյուրի` նա նաեւ կգնա աշխատավարձի իջեցման, միայն թե տեղափոխվի Իսպանիա:
Հավելենք, որ փարիզյան ակումբը Նեյմարի տրանսֆերի դիմաց պահանջում է 300 մլն եվրո:
Էդմոն Մարտիրոսյան