Սուրեն Պապիկյանն անցկացրել է էներգետիկ ոլորտում իրականացվող ծրագրերի կառավարման խորհրդի նիստ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի գլխավարությամբ այսօր տեղի է ունեցել օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համակարգին տրամադրված վարկային ու դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող ծրագրերի կառավարման խորհրդի նիստ, որին մասնակցել են նախարարության ոլորտային պատասխանատուներ, ինչպես նաև համակարգի մի շարք ընկերությունների ղեկավարներ։

Նիստի ընթացքում քննարկվել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի շրջանակներում իրականացվելիք անվտանգության միջոցառումներին, սարքավորումների արդիականացմանն ու մրցութային գործընթացներին վերաբերող հարցեր։

Օրակարգային հարցերի թվում համակարգի ընկերությունների ղեկավարների կողմից ներկայացվել են այս տարվա առաջին եռամսյակում իրականացված աշխատանքները։

Նախարար Սուրեն Պապիկյանը կարևորել է նախատեսված միջոցառումները բարձր մակարդակով իրականացնելու անհրաժեշտությունը, միաժամանակ հորդորել խորհրդի անդամներին հետագա աշխատանքներում լինել առավել հետևողական՝ վերհանված թերություններն ու բացթողումները շտկելու և բացառելու ուղղությամբ։

Նիստի արդյունքներով նախարարի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ։




Լրահոս