
The Independent-ը տեղեկացնում է, որ անգլիական «Մանչեստեր Յունայթեդը» մերժել է ֆրանսիական ՊՍԺ-ի գայթակղիչ եւ շոկային առաջարկը:
Նշվում է, որ փարիզցիներն առաջարկել են իրենց առաջատարներից Նեյմարի տրանսֆերը փոխանակել ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի տրանսֆերի հետ, սակայն ստացել են մերժում:
Նշվում է, որ անգլիական ակումբն այդ առաջարկը մերժել է նախ նրա համար, որ լավ մթնոլորտը պահպանի թիմում եւ երկրորդն էլ նրանք չեն ցանկացել վաճառել Պոգբային, որովհետեւ ֆրանսիացու հետ մեծ հույսեր են կապում:
Կան խոսակցություններ, որ ՊՍԺ-ն պատրաստվում է արագորեն բաժանվել Նեյմարից եւ վաճառել ցանկացած ակումբի, բացի «Բարսելոնայից»:
Էդմոն Մարտիրոսյան