«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Քաղպայմանագիր» կուսակցությունում որոշել են փակել տարածքային գրասենյակները եւ թողնել մեկը՝ ասել է ՔՊ վարչության անդամ Վահագն Հովակիմյանը։
Ո՞րն է այդ որոշման պատճառը՝ ծախսերի խնայողությա՞ն են գնում։ «Այո, ե՛ւ ծախսերը, ե՛ւ այս փուլում այդպես է նպատակահարմար»,- ասել է նա։ Ամենայն հավանականությամբ, իշխող ուժը ընտրություններից հետո որոշել է ավելորդ հաստիքներ ու աշխատողներ չպահել, դրանք կվերաբացվեն հաջորդ ընտրությունների նախօրյակին։
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: