
ArmLur.am-ին քիչ առաջ տեղեկություններ հասան այն մասին, որ այսօր վաղ առավոտից Կոտայքի մարզի Եղվարդ համայնքում լարված իրավիճակ է տիրում: Ըստ մեզ ահազանգած քաղաքացիների՝ Եղվարդ քաղաքում անապահով և հաշմանդամ ընտանիքների բնակիչներին տարհանում են իրենց բնակարաններից:
«Հայտնվել է ոմն նախկին ոստիկանության աշխատակից Գուրգեն Զաքարյանը և բնակիչներին ահաբեկելով՝ փորձում է տարհանել իրենց բնակարաններից»,- նշեց քաղաքացիներից մեկը:
Մինչդեռ ArmLur.am-ին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից փոխանցեցին, որ այս պահին ոստիկանները փորձում են վերացնել ներխուժումն այլ անձանց կողմից:
Եղվարդի քաղաքապետ Նորայր Սարգսյանի հետ դեռևս կապ հաստատել չհաջողվեց:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: