
Զավեշտալի դրվագ է գրանցվել Ամերիկայի Գավաթի C խմբի Չիլի-Ուրուգվայ խաղում: Դրվագներից մեկում ուրուգվայցիների հարձակվող Լուիս Սուարեզը փորձել է գրավել Չիլիի դարպասը, սակայն Copa America-ի գերծող չեմպիոնների դարպասապահ Արիասը կարողացել է փրկել իր թիմին` գնդակը ձեռքով դուրս բերելով անկյունային: Այս ամենինց հետո Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվողը մրցավարից պահանջում էր նշանակել 11մ հարված, բայց արդարության համար նշենք, որ վայրկյաններ անց նա հասկացավ, որ ձեռքով խաղացել էր Չիլիի դարպասապահը:
Հավելենք, որ այդ խաղն ավարտվեց Ուրուգվայի նվազագույն առավելությամբ: Գոլի հեղինակ դարձավ Էդինսոն Կավանին:
Այս երկու հավաքականներն էլ վաստակեցին հաջորդ փուլի ուղեգիր:
Էդմոն Մարտիրոսյան