
«Մարտի 1»-ի գործով տուժող Արթուր Ավագյանի հորը` Սարգիս Ավագյանին, սպանության գործով անցնող անձանցից մեկին դեռեւս չեն հայտնաբերել: 2019 թվականի հունիսի 10-ին Էրեբունի վարչական շրջանում վիճաբանություն էր եղել, որի հետեւանքով սպանվել էր տաքսու վարորդ Սարգիս Ավագյանը: Սարգիս Ավագյանի հետ վիճաբանել էին Զորիկ Մանուկյանը եւ Գրիգոր Բողջողջյանը:
Ըստ նախնական վարկածի`վերջիններիս դուր չէր եկել տաքսու վարորդի մեքենայի երաժշտության բարձր ձայնը, որից էլ սկսվել էր կռիվը: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն): Նրանցից մեկը Զորիկ Մանուկյանն է, մյուսը` Գրիգոր Բողջողջյանը: Այս քրեական գործով դեռեւս իրավապահները հայտնաբերել են Գրիգոր Բողջողջյանին, իսկ Զորիկ Մանուկյանին դեռ փնտրում են: